ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ռուսաստանն իր քայլն արդեն արել է և իր օգնության ձեռքը մեկնել է

Ռուսաստանն իր քայլն արդեն արել է և իր օգնության ձեռքը մեկնել է
11.09.2025 | 12:33

Վերջին մի քանի օրերի ընթացքում նկատեցի որոշ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների կարծիք, որտեղ նրանք 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը կրկին անվանում են «կապիտուլյացիա»։

Վերջերս էլ եթերում ինձնից կարծիք հարցրեցին, թե ինչու՞ Ռուսաստանը չի օգնում ընդդիմադիր դաշտին։

Բա էլ ո՞նց օգնի, եթե նույն Հայաստանի ընդդիմադիրները Ռուսաստանի մեկնած՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի «օգնության ձեռքը» կամ «փրկօղակը» անվանում են «կապիտուլյացիա» և դրանով մերժում են այն։

Ռուսաստանն իր քայլն արդեն արել է և իր օգնության ձեռքը մեկնել է, մնում է այն ընդունել։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3266

Մեկնաբանություններ